Հենց նոր իր ընտրությունը կատարած ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Կարեն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով իրավիճակն ասաց, որ ընտրությունների ընթացքում մինչ այժմ ոչ մի միջադեպ, խախտում չի եղել. «Ամեն ինչ անցնում է հանդարտ խաղաղ մթնոլորտում, օրենքի սահմաններում: Հայաստանի Հանրապետության իրականության մեջ աննախադեպ հանդարտ ընտրություն է ընթանում, այսինքն այնպես՝ ինչպես անցել է նախընտրական փուլը: Ընտրատեղամասերում բոլոր գործողություններն իրականացվում են օրենքի սահմաններում, դիտորդների աչքի առջեւ»:
Կարեն Ավագյանը համոզված է, որ տիրող հանդարտությունը կպահպանվի մինչեւ վերջ. «Կարծում եմ ամբողջ պրոցեսը, ինչպես որ սկսվել է՝ այնպես էլ իր տրամաբանական ավարտին կհասցվի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ