Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, առավոտյան ժամը 11-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը:
Քվեարկելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես նշել է. «Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ես նույնպես այսօր կատարեցի իմ ընտրությունը։ Քվեարկել եմ հանուն մեր երկրի կայունության ու կայուն զարգացման։ Համոզված եմ, ՀՀ քաղաքացիները նույնպես մասնակցում են ընտրություններին կայունության և կայուն զարգացման համար»:
Ի պատասխան հարցին, թե ինչ կմաղթի քաղաքապետը ընտրությունների մասնակիցներին, Տարոն Մարգարյանը նշել է. «Բոլորին կոչ եմ անում հետևողական լինել և արդար ընտրություններ անցկացնել»:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն