Քիչ առաջ Սպանդարյան դպրոցում` 9/11 ընտրատեղամասում քվեարկեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն` իր ընտանիքով: Նա քվեախցում մնաց 30 վայրկյանից ավելի` չտեղավորվելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած 30 վայրկյան ակցիայի մեջ: Լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի դիտարկմանը, որ Ձեր քվեարկությունը 30 վայրկյանից ավելի տեւեց` նա պատասխանեց. «Հա, դե ես մի քիչ մտածելով եմ քվեարկում»:
Նա ասաց, որ քվեարկել է լավ Հայաստանի համար. «Եթե նորմալ ընտրություններ անցկացվեն` արդյունքների հետ մենք նոր միայն կհամաձայնենք»:
Հարցին, թե մինչ այս պահը գո՞հ եք ընտրություններից, աղաղակող խախտումներ չկա՞ն` ՀԱԿ առաջնորդը պատասխանեց, որ դեռ տեղյակ չէ, նոր է պատրաստվում գնալ շտաբ, այնուհետեւ լինելու է միասնական շտաբում:
Լագրողները հետաքրքրվեցին նաեւ առաջին նախագահի առողջական վիճակով: «Փայլուն է իմ առողջական վիճակը»,- վստահեցրեց նա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ