Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, երեխաների և թոռնուհու հետ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Մեր առաջին ակնկալիքն այն է, որպեսզի Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կատարեն իրենց պարտքը: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության դաշտում, թույլ չտրվեն խախտումներ: Համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները, և մեր ընտրողները գոհ են լինելու ընտրական ողջ գործընթացից»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ