Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. Ավանի 1/11-ի հանձնաժողովի նախագահը հրաժարվում է փոխել ցնդող կնիքը

Մայիս 06,2012 13:27

Միջազգային դիտորդներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ անկախ հանձնաժողովների նախագահներին ցնդող կնիքների վերաբերյալ «Ժառանգության» ահազանգից հետո մի շարք տեղամասերում թանաքը փոխվել է եւ միայն Ավանի տարածքում գտնվող 1/11 ընտրատեղամասի նախագահն է, որ հրաժարվում է նորմալ կնիք օգտագործել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը: Մեր հարցին, թե կարծո՞ւմ եք ցնդող կնիքները նախապես ծրագրավորվա՞ծ են եղել, պարոն Սաֆարյանը ձեռնպահ մնաց ենթադրություններ անելուց. «Չեմ կարող ասել, թե թանաքների ցնդելն ինչ հետեւանքներ կունենա ընտրությունների վրա, բայց մի բան կարող եմ ասել, որ վաղ առավոտյան ժամը 8-ից մինչեւ 9-ը քվեարկության եկած այն անձինք, որոնց անձնագրերում չի պահպանվել կնիքը, ռիսկի խմբում են եւ մտավախություն կա, որ այդ նույն մարդիկ քվեարկության նպատակով կարող են օգտագործվել այլ տեղամասերում»:

Ստեփան Սաֆարյանն այս պահի դրությամբ գնահատելով ընտրությունների ընթացքն՝ ասաց, որ տեղամասերում լարվածություն է առաջանում կուտակումների պատճառով. «Ընտրատեղամասից դուրս խմբերով ավտոմեքենաներով, տաքսի ծառայություններով դրոշակավոր ավտոմեքենաներով մարդկանց բերում են ընտրության»:

Նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը նույնպես կարծում է, որ «Հերթերը մի քիչ շատ են», բայց պարոն Հայրապետյանի համոզմամբ` «Նորմալ, քաղաքակիրթ, ժողովրդավարական ընտրություններ են ընթանում»:
Ցնդող կնիքների վերաբերյալ էլ Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ասելիք չունի. «Բոլորդ էլ գիտեք, էլի, ինչ ասեմ: Կանխամտածված չէ, ուղղակի թանաքի որակի հետ կապված է եղել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031