ՀՀ օմբուդսմենի գրասենյակը ժամը 8-12.20-ը ստացել է «թեժ գծին» 130 զանգ: Իրավական գործողություններով անմիջապես արձագանքվել է 60-ին, մյուսները ուղղորդվել են ոստիկանություն, իրավապահ մարմիններ: Այս պահին արագ արձագանքման խմբի հետ շարժվում ենք Զովունի: Վստահված անձանցից մեկը տեղեկացրել է, որ Ռազմական ոստիկանության աշխատակից (անունը մեզ հայտնի է) մտնելով 27/13 տեղամաս, բերել է ընտրողներ, նրանց հետ մտել խցիկ, եւ ոչ ոք չի խոչընդոտում նրան:
Ահազանգի մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ