«Ընտրությունը քոնն է» հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը Aravot.am-ին փոխանցեց, որ 12:44-ի դրությամբ, բացի դրոշմակնիքների թանաքի հայտնի փաստից, իրենց ստացած մտահոգիչ ահազանգերից մեկն էլ այն է, որ թիվ 3 երթուղային տաքսին Արաբկիր համայնքում ընտրողներ է հավաքում՝ թիվ 4 ընտրատարածքում քվեարկելու համար:
Հիշեցնենք, որ այստեղ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է Տիգրան Բաղդասարյանը, քարտուղարը՝ Վահե Էլոյանը, անդամները՝ Ստեփան Շահումյանը, Գեղամ Կարապետյանը, Նունե Չոլագյանը եւ Ռիտա Գյուլամբարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև