Սա իմ անձնագիրն է: Քվեարկել եմ առավոտյան 10:30-ի սահմաններում: Իմ անձնագրում դրված դրոշմակնիքի թանաքը 12:06-ին արդեն այսպիսի տեսք ուներ: Ստացվում է, որ մինչեւ երեկո այն լրիվ «կանէանա», եւ ես ցանկության ու ցինիզմի դեպքում կարող եմ երկրորդ անգամ քվեարկել:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը նման բազմաթիվ ահազանգեր փոխանցել էր ԿԸՀ, որտեղից պարզաբանել էին, թե պատճառը թանաքամանների չթափահարելն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ