Ֆինները վերջերս տրամադրությունը գցելու պատճառ ունեցան:
Հոկեյի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ կազմակերպիչները որոշել էին մարզասերներին ոգեւորելու նպատակով Հելսինկիի սառցապալատի մոտակայքում իրենց հավաքականի խաղացողների նկարներով մի մեծ պաստառ տեղադրել: Մտահղացման իմաստն այն էր, որ յուրաքանչյուր ոք կարող էր հոկեյիստների դեմքը փոխել` իր դիմանկարն ուղարկելով կազմակերպիչներին: Գաղափարն աշխատել է: Բայց հենց այդտեղ էլ սկսվել են տհաճությունները: Գտնվել են մարդիկ, որոնք ուղարկել են նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի եւ ֆինն կրկնահանցագործ Նիկիտա Ֆուգանտինի լուսանկարները, որոնց չճանաչելով` կազմակերպիչները պաստառի վրա նրանց «ընդգրկել» են ազգային հավաքական:
Ճիշտ է, «վրիպումը» շատ արագ շտկվել է, բայց ոմանք մի լավ կարմրելու առիթ են ունեցել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև