Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոչընդոտել են «Առավոտի» թղթակցի գործունեությունը

Մայիս 06,2012 12:26

Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5-11 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10-ից կուտակումներ են: Բանն այն է, որ այդ ընտրատարածքի բնակիչներին հորդորել էին մինչեւ ժամը 11-ը անպայման մասնակցած լինեն ընտրություններին, որպեսզի, ինչպես Aravot.am-ին ասացին բնակիչները, ընտրատեղամասում արդեն ձայների քանակ ապահոված լինեն: Կուտակումները հեռախոսով նկարահանելու ընթացքում տեղամասում գտնվող երիտասարդներից մեկը խլեց իմ հեռախոսը, խոչընդոտելով լրագրողի՝ ընտրությունները լուսաբանելու աշխատանքը: Երիտասարդը չներկայացավ, թե ինքն ով է՝ դիտորդ, վստահված անձ կամ ով, բայց այդ ամբողջ ժամանակ գտնվում էր տեղամասում:

Քիչ հետո երիտասարդը վերադարձրեց հեռախոսը, բայց, այնուամենայնիվ, չներկայացավ, թե ով է, փորձեցինք բեյջից տեղեկանալ, թե ով է, սակայն նա ձեռքով փակեց եւ թույլ չտվեց տեսնել:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի դիտորդ Սուսաննա Բարխուդարյանը կուտակումները ցրելու համար դիմել էր ոստիկանին, բայց վերջինս պատասխանել է, որ մինչեւ հանձնաժողովի նախագահը չդիմի՝ չի կարող ցրել:

Սուսաննա Բաղդասարյանը, որը նաեւ այդ տեղամասի ընտրող է, քվեաթերթիկները վերցրել էր, որպեսզի մտներ խցիկ, սակայն նկատելով կուտակված երիտասարդներին, մոտեցել է երիտասարդներին՝ քվեաթերթիկը ձեռքին: Այդ ամենը նկատեց ՀՀԿ վստահված անձը եւ մեծ աղմուկ բարձրացրեց, թե տիկինը խախտում է օրենքը: Միջադեպի առթիվ կազմվել է արձանագրություն: Տիկին Սուսաննան արդարացավ, որ քվեաթերթիկը ձեռքին միամտաբար է դուրս եկել, փորձելով կանխել կուտակումները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Թիվ 5 ընտրատարածքի շրջայցը կազմակերպվել է«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031