«Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն իր քաղաքացիական պարքը կատարեց թիվ 11 դպրոցում տեղակայված 7/35 ընտրական տեղամասում: Aravot.am-ը պարոն Ավագյանից հետաքրքրվեց՝ մինչ այժմ իրենց վստահված անձինք ի՞նչ խախտումներ են արձանագրել: Նա պատասխանեց. «Արդեն գրանցել ենք խախտումներ, մասնավորապես դեռ նախընտրական պաստառները չեն հանվել: Իսկ ԿԸՀ-ն հայտարարում է, որ դա խախտում չէ, այն դեպքում, երբ այդ ամենի համար գումարներ են փոխանցվում, ինչպե՞ս կարող է դա գովազդ չդիտվել»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է ՄՀԿ-ի դիրքորոշումը կապված կնիքների թանաքի՝ անձնագրերից օքսիդացման, վստահված անձանց նկատմամբ բռնությունների կիրառման կապակցությամբ: Պարոն Ավագյանն ասաց, որ իրենք դեռ տեղեկություններ չունեն այդ մասին:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ