Քիչ առաջ Սուրեն Սպանդարյանի դպրոցում նախագահ Սերժ Սարգսյանի քվեարկությունից հետո վիճաբանություն եղավ ՀԱԿ-ի թեկնածու Լեւոն Զուրաբյանի ներկայացուցիչ Հասմիկ Հովսեփյանի եւ վստահված անձանց ու դիտորդների միջեւ: Ըստ Հասմիկ Հովսեփյանի՝ ասելով, թե նախագահի գալ-գնալուց ամեն ինչ իդեալական են ուզում լինի, իրեն հորդորել են չկանգնել, նստել մի տեղ ու մնալ. «Այդ ընթացքում աժիոտաժ ստեղծվեց եւ մի խումբ մարդիկ մտան-դուրս եկան: Ես իմ իրավունքները լավ գիտեմ, ինձ թույլ չտվեցին հետեւել գործընթացին»:
Բացի այդ, այս ընտրատեղեմասում ՀԱԿ թեկնածուն արձանագրել է խախտում՝ կնիքի հետ կապված. արդեն ընտրած քաղաքացին դուրս դեռ չեկած՝ կնիքը անձնագրից անհետացել է: ՀԱԿ ներկայացուցիչը հորդորել է եւս մեկ անգամ ու ավելի ուժեղ դնել կնիքը: Հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ՝ կար նման խնդիր, բայց արդեն կնիքը փոխվել է ու արդեն ամեն ինչ նորմալ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ