Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՊԿ-ը ահազանգում է՝ կայքը չէր գործում

Մայիս 06,2012 12:01

Խոսքի  ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) ունի «թեժ գիծ», որի (010) 53-38-95, (093) 10-70-85 հեռախոսահամարներով,  էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով կարելի է ահազանգել, եթե ընտրությունների լուսաբանման ընթացքում խախտված լինեն իրավունքները: ԽԱՊԿ արագ արձագանքման խումբը պատրաստ է տեղում ուսումնասիրել  ստացված ահազանգերը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Aravot.am-ը ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց 11:45-ի դրությամբ եղե՞լ են ահազանգեր: Պարոն Մելիքյանն ասաց, որ այս պահին որեւէ ահազանգ չկա, հաշվառում են այն ամենը, ինչը որ Facebook-ում է,  ԳԱԼԱ-ի երեկ տարածած հայտարարությունը  եւ այլն: «Մյուս կողմից էլ մենք ահազանգելու բան ունենք՝ առավոտվանից մեր կայքը չի գործում ու ստիպված ենք Facebook-ով եւս մեկ անգամ հիշեցնել մեր թեժ գծի համարն ու էլեկտրոնային հասցեն:  Կապվեցինք  ABC domain-ի հետ, ասել են՝ այստեղ խնդիր կա, մասնագետ ենք կանչել, կշտկվի, բայց մինչեւ այս պահը մեր կայքը չի գործում»:

Աշոտ Մելիքյանի հեր զրույցից հետո, khosq.am-ը սկսեց գործել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031