Էրեբունու վարչական շրջանում ընտրախախտումների դեմ պայքարի ՀՅԴ պատասխանատու Բագրատ Եսայանն «Առավոտին» հայտնեց, որ 4/28 տեղամասում մեծ կուտակումներ են. «Տեղամասը տեղադրված է շատ անհարմար, ինչ-որ անհասկանալի տեղ: Դուռը փակում են ընտրողների վրա եւ ընտրողներին ասում՝ քանի որ ներսում կուտակումներ են, ներս չենք թողնում ձեզ, սպասեք մինչեւ ներսից մարդիկ դուրս կգան: Դրա պատճառով շտա ընտրողներ թողնում-հեռանում են առանց ընտրելու»: