Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմկուսն արդեն խախտումներ է արձանագրել

Մայիս 06,2012 11:40

«Արեգնազան» կրթահամալիրում տեղակայված թիվ 9/15 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության  (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը: Նշենք, որ այս ընտրատեղամասում գրանցված է 1845 ընտրող, որոնցից մոտ 150-ը ժամը 10.30-ի դրությամբ կատարել էր իր քաղաքացիական պարտքը:

 Aravot.am-ի հետ զրույցում ընտրական հանձնաժողովի նախագահ Գոհարիկ Օսիպյանը տեղեկացրեց, որ ընտրատեղամասը բացվել է ժամը 8.00-ին: Հենց այդ ժամանակ էլ գրանցվել է առաջին ընտրողը: 10.30-ի դրությամբ այս ընտրատեղամասում արտակարգ պատահարներ տեղի չէին ունեցել:

Քվեարկությունից հետո Ա. Սարգսյանը հայտարարեց, որ իրենք արդեն արձանագրել են խախտումներ. «Արձանագրել ենք, որ փողոցներում դեռ շարունակվում են փակցված մնալ նախընտրական պաստառները, ինչը խախտում է»:

Անդրադառնալով՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարին՝ պարոն Սարգսյանը նշեց. «Լավ կլիներ, եթե այդ պատահարը տեղի չունենար: Ես քվեարկում եմ հանուն նրա, որ ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ ժողովուրդը իշխանություններից շնորհակալ կլիներ, որ նա հեռանար: Ցավոք, բայց քարոզարշավի ընթացքում ականատես եղանք համատարած ընտրակաշառքների, որոնց ոչ դատախազությունը, ոչ էլ ոստիկանությունը հանապատասխան արձագանք չտվեց»:

ՀԴԿ-ն այս ընտրություններին մասնակցում է 1700 վստահված անձերով: Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքը ողջ օրը գտնվելու է նախընտրական շտաբում, իսկ եթե հաղթանակեն, երեկոյան շամպայն կըմպեն:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031