Էրեբունու վարչական շրջանում ընտրախախտումների դեմ պայքարի ՀՅԴ պատասխանատու Բագրատ Եսայանն «Առավոտին» հայտնեց, որ 8-33 տեղամասում, որը գտնվում է 144 դպրոցում՝ հանձնաժողովի դաշնակցական անդամները հայտնաբերել են 2 հատ համամասնական եւ 1 հատ մեծամասնական կնքված ծրարներ, բայց մեջի քվեաթերթիկները չկան. «Բացակայում է նաեւ Հանրապետականի վստահված անձը այդ տեղամասում: Կասկածվում է, որ հենց նա է ծրարների մեջից վերցրել քվեաթերթիկները եւ փորձելու են «կարուսել» անցկացնել»:
Կարդացեք նաև