Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, որ վերջերս Շտուտգարտում անցկացված միջազգային մրցաշարում հաղթելու համար ստացավ «Porshe» մակնիշի շքեղ ավտոմեքենա, դեռ չի կողմնորոշվել, թե ինչ է անելու դրա հետ:
«Ես դեռ պիտի մտածեմ մեքենայի համար կայանատեղի գտնելու մասին: Ես կին եմ: Ես միշտ ասում եմ, որ նոր կոշիկներիս համար տեղը չի բավականացնում: Բայց միեւնույն է, համ գնում եմ, համ էլ դրանց համար տեղ գտնում: Կարծում եմ` տեղ կգտնեմ նաեւ մեքենայի համար», – թենիսիստուհուն մեջբերում է ամերիկյան մամուլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ