2012 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 09:20-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել թիվ 12 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանից այն մասին, որ Էրեբունի փողոցում՝ նախկին կադաստրի շենքի դիմաց՝ բիլիարդանոցում, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար բաժանվում է ընտրակաշառք՝ 10.000 –ական դրամ:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին՝ ստուգել հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները:
ՀՀ դատախազություն