Էրեբունու վարչական շրջանում ընտրախախտումների դեմ պայքարի ՀՅԴ պատասխանատու Բագրատ Եսայանն «Առավոտին» հայտնեց. «Սարի թաղում գտնվող թիվ 66 մանկապարտեզի դիմաց նկատվում են երիտասարդ սարիթաղցիների կուտակումներ, որոնք փորձում են ընտրատեղամաս ներկայացող ընտրողների վրա ազդել: Մոտենում են՝ փորձում են ուղղորդել եւ այլն, այսինքն այն, ինչ նկատվել է նախորդ ընտրությունների ընթացքում»: