2012 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից եւ Նազելի Յարալյանից, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:
Ստուգման արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
ՀՀ դատախազություն