Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Սյունիքի ընտրատեղամասերում եւս օքսիդացող կնիքներ են դրվում ընտրողների անձնագրերի մեջ, ինչի մասին ահազանգ է ներկայացվել ԿԸՀ-ին: Թեեւ քիչ առաջ ԿԸՀ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ նման տեղամասերում իրենք չեն հանձնարարել սովորական թանաքներով կնքել, բայց Սյունիքի տարածաշրջանում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ բողոքներին ի պատասխան՝ հանձնաժողովների նախագահները իրենց տեղեկացրել է, թե ԿԸՀ-ից հանձնարարականներ ունեն սովորական թանաքներով կնքելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ