Հայաստանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում դիտարկում իրականացնող եւ մեր նախընտրական շտաբի հետ կապ պահպանող մեր վստահված անձիք եւ տեղական դիտորդները արձանագրել են, որ անձագրերում դրվող օքսիդացող դրոշմակնիքները անհայտանում են մոտավորապես 10-15 րոպե հետո։ Մենք պատրաստ ենք միջազգային դիտորդներին ներկայացնելու բազմաթիվ քաղաքացիների անձնագրեր, որտեղ դրոշմակնիքները շատ արագ օքսիդացել են։ Սա Ընտրական օրենսգրքի պահանջների կոպտագույն խախտում է, ինչը հնարավորություն է ստեղծում տարբեր տեղամասերում նույն անձի կրկնակի քվեարկության համար։
Բողոքելով ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա ազդող այս խայտառակ փաստի կապակցությամբ, մենք ակնկալում ենք ընտրական գործընթացին հետեւող միջազգային դիտորդական կազմակերպությունների անաչառ քննությունը եւ գնահատականը։
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ