Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ժառանգություն» կուսակցությունից ահազանգել էին, որ թիվ 26 ընտրատարածքում` Հրազդանում, որոշ մարդիկ ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում` նրանց քվեարկությունը վերահսկելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ին այս առնչությամբ պարզաբանեց. «Այս պահին նման ահազանգեր չենք ստացել: Քաղաքացին մտնում է քվեախցիկ ու կատարում է գաղտնի քվեարկություն, եւ այս պահին ասել՝ ով ինչ գույնի գրիչով է քվեարկել, անհնար է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև