ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս պահի դրությամբ ընտրությունների հետ կապված ստացել է 100 հեռախոսային ահազանգ, որոնցից 25-ն է վերաբերում ընտրախախտումներին: Դրանցից մեկը վերաբերվել է Տավուշի մարզի տեղամասերից մեկում բացահայտ ընտրակաշառք բաժանելուն, իսկ մնացածը վերաբերվում են անձնագրերում ֆիքսվող եռանկյունի կնիքներին:
Ի դեպ, տողերիս հեղինակի անձնագրում էլ էր թանաքն արդեն չորացել: Պաշտպանի առաջին տեղակալ Աշոտ Վահանյանն ասաց, որ ՄԻՊ գրասենյակի 22 խմբեր մեքենաներով գտնվում են ընտրատեղամասերում, բացի դրանից գրասենյակի 30 հոգանոց խումբը պատրաստ սպասում է, որ երբ լինեն կոնկրետ ահազանգեր, կգնան կոնկրետ բողոքի հետեւից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ