Որոշ ընտրատեղամասերից ստացված լուրերը եւ կայքերում արձանագրված տեղեկությունները, թե ԿԸՀ-ն հրահանգել է անձնագրերը սովորական թանաքով կնքել այն բանից հետո, երբ պարզվել է, որ հատուկ ընտրությունների համար բերված թանաքները ոչ թե 12 ժամից են ցնդում, այլ` կնքելու մի քանի րոպե հետո` ԿԸՀ-ից չհաստատեցին:
Ինչպես «Առավոտին» ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը` նման հրահանգ ԿԸՀ-ից չկա: ԿԸՀ-ն եւս մեկ անգամ կրկնում է, որ հարկավոր է թանաքամանները թափահարել, նոր դրոշմակնիքը դնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ