ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի տվյալներով, մայիսի 5-ի դրությամբ հիմնական ընտրացուցակներում 2 484 003 ընտրող է գրանցվել: Որից այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել են 15 399 , Հայաստանում հաշվառում չունեցող անձանց լրացուցիչ ցուցակում՝ 993, քվեարկության օրը տեղամասեր գործուղված անձանց՝ 1320, ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների շրջանում 1739 ընտրող:
ԱԳՆ-ի կողմից ներկայացված դիավանագիտական ներկայացուցչություններոում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների ու նրանց հետ արտասահմանում բնակվող հարազատների ցուցակը 238 հոգի քաղաքացի է եղել: Պարոն Քոչարյանի խոսքերով, ընտրողների առաջին՝ մարտի 27-ի ու մայիսի 5-ի ընտրողների հրապարակած թիվը նվազել է 1841-ով, ինչը պարոն Քոչարյանը բացատրում է ցուցակներից մահացած մարդկանց տվյալները հանելով ու այլ կարգի անճշտությունները վերացնելու հանգամանքով:
Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ անձնագրային եւ վիզաների վարչությունը ստացել է 6549 ստուգման ենթակա տվյալ, որից 3510 ստացվել է հենց ոստիկանությունից, 1072-ը ընտրական շտաբերից, 100-ը՝ հ/կ-ներից , ԶԼՄ-ենրից 198, 82 ահազանգ քաղաքացիներից, 696-ը Արդարադատության նախարարությունից, մեծամասնական թեկնածուներից ՝809 եւ 82 ահազանգ անձնագրային եւ վիզաների վարչությույան թեժ գծից: Ընտրացուցակներից հանվել են 3840 մահացած մարդու տվյալ: Շտկվել են 18 կրկնվող տվյալներ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ