Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին խախտումները Սյունիքից

Մայիս 06,2012 10:13

«Մաքս-ինֆո» լրատվական-վերլուծական գործակալության դիտորդ Ալեքսանդր Սերովն Aravot.am-ի հետ զրույցում ահազանգեց, որ Գորիս քաղաքում տեղակայված ընտրատեղամասերում, ինչպես նաեւ Քարահունջ համայնքում, կնիքները, որոնք դրվում են անձնագրում` ընտրելուց հետո, 15 րոպե անց անհետանում են: Դիտորդը մտավախություն հայտնեց, որ դա մտածված է, կրկնակի ընտրություն իրականացնելու համար: Հիշեցնենք, որ ըստ պատկան մարմինների հավաստիացումների, կնիքը պետք է ընտրողի անձնագրում պահպանվի ամենաքիչը 12 ժամ:

Փաստի առիթով դիտորդն ահազանգել է տեղամասերում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Համապատասխան արձանագրություններ են կազմվել, ներկայացվել են  ԸԸՀ-ին, ԿԸՀ-ին: Պաշտոնական արձագանք դեռեւս չկա:

Ավելի ուշ մեր զրուցակիցը խոստացավ նաեւ տեսանյութ ներկայացնել:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԿԸՀ-ն արդեն պարզաբանել է կնիքների ցնդելու հարցը: Կարդացեք այստեղ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031