Հայաստանում ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան ձեւավորվել են 1982 տեղամասեր: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով, ընտրատեղամասերից 7-ը քրեակատարողական հիմնարկներում են, իսկ այդտեղ գտնվող տեղամասերը բացվելու են ավելի ուշ. «Նուբարաշենում քվեարկությունը սկսվելու էր առավոտյան 10-ից , իսկ մյուս քրեակատարողաման հիմնարկներում քվեարկությունը սկսելու է ժամը 17: 00-ին»: Պարոն Մուկուչյանի խոսքերով, մյուս 1975 տեղամասերը առավոտան ժամը 8-ին արդեն բաց են եղել. «Նշված կազմում ընդգրկված են եղել հանձնաժողովների 13 825 անդամ, որոնք առավոտյան 8-ին պետք է ներկայանային տեղամասային կենտրոններ, չեն ներկայացել անդամներից 218 –ը : 13 607-ը ներկայացել են, իսկ չներկայացածների փոխարեն նշանակումներ են կատարվել : Բոլոր հանձնաժողովները համալրված են»:
Պարոն Մուկուչյանն անդրադարձավ կնիքների հետ կապված ահազանգերին, թե անձնագրում կնիքը չի երեւում ու բացատրեց, որ այդ տեղամասերում կնիքի օգտագործման կարգը չի պահպանվել. «Կնիքը պետք է թափահարեին, նոր դրոշմեին: Նման ահազանգեր եղել են մի քանի տեղամասերից, արդեն պարզաբանվել է օգտագործման կարգի ամբողջ մեխանիզմը: Կան առաջին հավաստիացնող զանգերը, որ ամեն ինչ շտկվել է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ