ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի նամակին, որում պարզաբանում էր պահանջվում «քվեախցիկում ընտրողի կողմից իր քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու օրինականության» վերաբերյալ:
Պատասխանում նշված է. «… Վերոնշյալ իրավանորմերի հաշվառմամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ընտրողը չի կարող իր կողմից քվեարկած քվեաթերթիկը լուսանկարահանել (տեսանկարահանել), քանզի այդ գործողություններով կարող է խախտվել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված քվեարկության գաղտնիության սկզբունքը»:
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն