Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 23-ից 29-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Լիանա Մանուկյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր եղբայրը: Լիանա Մանուկյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս:
Հիշեցնենք, որ մինչև հունիսի 3-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի երկու տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Ապրիլի 9-ից 15-ի շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը բաժին էր ընկել Ժաննա Բայանդուրյանին, ով զանգ էր ստացել Ռուսաստանից, իսկ ապրիլի 16-ից 22-ի շաբաթվա երջանիկ բաժանորդը Արմեն Ստեփանյանն էր, ով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: