Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գյուղացին դեռ սովետի ժամանակ առած հագուստի հույսի՞ն է

Մայիս 04,2012 23:50

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում ՀՀԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը հայտարարեց, որ կոմունիստական կուսակցությունը խորհրդարան մտնելու դեպքում պատրաստվում է լուրջ գյուղափրկիչ ծրագրեր իրականացնել: «Գյուղի հարցը այսօր ամենաողբերգական հարցն է: Այ ես շատ եղա քարոզարշավի ժամանակ գյուղերում, գալիս են մարդիկ, բերանը ատամ չկա, գալիս են մարդիկ դեռևս սովետական Հայաստանի առած հագուստներով, գալիս են մարդիկ տարեցներն արդեն ծնկերը ծալվում են, լեզվի տալ վալիդոլն է և այլն և այլն: Գյուղը ահավոր վիճակում է, մանավանդ սահմանամերձ գյուղերը: Վերջին 20 տարին գյուղի հողերի կեսը չի մշակվում, ոչ մի գյուղացի տուն չի կառուցել գյուղում, մնացածը օլիգարխներ են, որոնք գնում են դղյակներ են կառուցում և այլն»,- ասաց ՀԿԿ կուսակցության առաջնորդը:

Ըստ նրա, գյուղացիներն այսօր վարկերի տակ են , ստիպված անասուններն են հանել վաճառքի: «Անցյալ օրը Արթիկում ինձ ասացին, երբ գնում ենք թոշակս ստանալու, մի կողմը նստում է ջրի տերը, մյուս կողմը գազի տերը, դիմացս էլեկտրաէներգիայի, ստանում եմ թոշակը, բոլորը իրենցը վերցնում են, ես անկոպեկ գնում եմ տուն, խանութում էլ դեռ պարտքերս մնում են, այսպիսին է գյուղի վիճակը»,- ասաց պարոն Թովմասյանը` նշելով, որ ճիշտ է գյուղերի մեծ մասը գազաֆիկացրել են, բայց ոչ մեկը գազ չի օգտագործում գների խայտառակ լինելու պատճառով: Ըստ նրա, գյուղացիները իջնելով 20 թվի մակարդակին, աթար են վառում:

Նրա տեղեկացնելով, կոմունիստական կուսակցությունը օրենքով կարգելի հողերի առք ու վաճառքը, որպեսզի ֆեոդալները հազար հեկտարներով չգնեն հողերը ու գյուղացին չվերածվի տեր ու ծառայի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031