Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մասը մեղադրում է Սերժ Սարգսյանին, մյուս մասը` արդարացնում

Մայիս 04,2012 21:11

Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքի ժամանակ բռնկված հրդեհի արդյունքում մոտ 40 մարդ է տուժել, որոնք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ` հիմնականում, այրվածքաբանական բաժիններ: Վիրավորները տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Հանրահավաքում իր ելույթն ավարտելուց հետո, ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք պատգամավորների ուղեկցությամբ այցելել է հիվանդներին:

Իսկ մինչ այդ հանրապետության հրապարակում տարբեր տրամադրություններ կային: Ոմանք կարծում էին, որ Սերժ Սարգսյանը ճիշտ արեց, որ հանրահավաքը չընդհատեց, որպեսզի խուճապն ավելի չբորբոքեր: Այլոք էլ կարծում էին, որ դժբախտ պատահարի այդքան տուժածների պարագայում, հավաքը պետք է դադարեցվեր, անկախ նրանից, որ դա քարոզչական վերջին ակորդն էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031