Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյան. «Բեգլարյանին լռեցրել են, որ Սուրեն Խաչատրյանից չխոսի»

Մայիս 04,2012 20:57

«Գագիկ Բեգլարյանը խոսելու տեղ ունի, դրա համար նրան հետ են բերել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Գագիկ Բեգլարյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելը գործարար Սիլվա Համբարձումյանը: Ըստ նրա, այդ «խոսելու տեղը» նրան տվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, եւ նրան լռեցրել են, որ Սյունիքի մարզպետից չխոսի. «Երեւի նա ասել է ՀՀԿ ղեկավարին, թե` այդ ո՞նց է «Մարիոթ» հյուրանոցում մասսաների մոտ կին են ապտակում` բան չեք անում, իսկ իմ դեպքը, որ իմ կնոջ հետ էր կապված, ես տղամարդկային իմ արժանիքները ցույց տվեցի` ինձ հանո՞ւմ եք: Բեգլարյանն այստեղ իրոք խոսելու տեղ ունի: Ի՞նչ պետք է անեին` պետք է հետ բերեին, որ լռեր Բեգլարյանը, բայց մարդը կորցրեց իր աշխատանքը»:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին` Սիլվա Համբարձումյանի եւ նրա հակամարտությունն ավարտված չէ. «Պատկերացնո՞ւմ եք, մարզպետը կնոջը ճիճու է ասում եւ լռում են բոլորը: Դա` ինձ ապտակելուց ու քացով խփելուց հետո: Եթե ՀՀԿ-ն պատժեր Սուրեն Խաչատրյանին` իրենց ռեյտինգը շատ կբարձրանար, ես էլ մեծ հաճույքով ՀՀԿ կընտրեի, բայց երբ նայում ես իրենց ցուցակը` Արմեն Մովսիսյան, Վարդան Այվազյան, Սուրեն Խաչատրյան` ո՞վ կընտրի, իմ ընտրազանգվածն իրենց հաստատ չի ընտրի»: Մեր հարցին` Վարդան Այվազյանը մինչեւ հիմա Ձեր պարտքը չի՞ տվել` տիկին Համբարձումյանը պատասխանեց. «Ոչ, նա հազիվ կազինո գնա, իմ  պարտքը ո՞նց տա: Ես սպասում եմ: Կարծում էի, որ հանրապետության  նախագահը երկուսին  էլ կկանչի, կասի վերջացրեք, փողի համար արժե՞ տղամարդը պատվազրկվի: Ես մտածում էի, որ նման մի բան կլինի, բայց տեսա, որ ընդհակառակը, Սիլվայի հաշվին  ընտրությունների է գնում: Սիլվայի փողով Սուրեն Խաչատրյանը ընտրակաշառք է բաժանում: Այն փողը, որ պիտի փոխանցվեր Սիլվային, Սյունիքում ընտրակաշառք է բաժանվում»: Մեր հարցին` հստակ ինֆորմացիա ունե՞ք, ինչքա՞ն է բաժանում` նա պատասխանեց. «Այո, գորիսեցիներն են ասել` բաժանում է 5000-10000»:

Իր վերջին ասուլիսում գործարար կինը հայտարարել էր, որ Սուրեն Խաչատրյանը որտեղ մեծամասնականով առաջադրվեց, նույն ընտրատարածքում ինքն էլ է դնելու, այդպես է վարվելու, եթե նրա հովանավորյալները թեկնածություն դնեն: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ խոստումը չի կատարել, որովհետեւ Սուրեն Խաչատրյանի հովանավորյալն առաջադրվել է թիվ 37 ընտրատարածքում: Այս առնչությամբ տիկին Համբարձումյանը պատասխանեց. «Ես դա շատ ուշ իմացա, որ հենց իր հովանավորն է, ոչ թե ՀՀԿ-ի, ինձ թվաց ՀՀԿ-ից է: Ինձ համար մեկ էր ով կլիներ, մենակ  Սուրեն Խաչատրյանը չլիներ: Եթե շուտ իմանայի, որ իր հովանավորյալն է, ես կդնեի այդ 37 ընտրատարածքում, ուշ իմացա, թե չէ Սյունիքից, Գորիսի քաղաքացիները ինձ խնդրում էին, որ դնեի»:

Սիլվա Համբարձումյանը վիրավորվել է, որովհետեւ թերթերից մեկը գրել է, թե ինքը Սուրեն Խաչատրյանի հետ մոտ երկու շաբաթ առաջ տանգո է պարել. «Բացի այն, որ ես Դուբայում եմ եղել եւ չէի կարող նրա հետ տանգո պարել: Ինձ դա վիրավորել է, որովհետեւ ես չեմ էլ ուզենա, որ Սուրիկ Խաչատրյանի ձեռքը ինձ կպնի, իմ գրենական պիտույքներին կպնի, ուր մնաց թե տանգո պարեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031