Մայիսի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ:
Նախագահ Տեր-Պետրոսյանը դիտորդներին է ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության վերաբերյալ իր նկատառումները, հատկապես ընդգծել է ընտրացուցակների ուռճացվածության խնդիրը` դա համարելով ընտրակեղծիքների հիմնական պահուստը:
Առաջին նախագահը նաև պատասխանել է դիտորդական առաքելության անդամների հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:
Կարդացեք նաև
Հայ Ազգային Կոնգրես