Կայքէջերից մեկում տեղեկատվություն է հրապարակվել, թե Արարատի թիվ 18 ընտրատարածքում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են Աժ պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թևոյանի` թռուցիկներ բաժանող կողմնակիցներին:
Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որն իրականացնում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:
Քննության արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ:
ՀՀ ոստիկանություն