Հենց նոր Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի է ունենում ՀՀԿ-ի եզրափակիչ քարոզարշավը, հրդեհ բռնկվեց: Համերգի համար նախատեսված սարքերի մոտ բոց բարձրացավ վերեւ, որը տարածվեց գազով լցված փուչիկների շնորհիվ: Թեեւ մի քանի վայրկյան տեւեց, բայց այդ իրադարձությունը խուճապ է առաջացրել հրապարակում: Մարդիկ շփոթված դեսուդեն են վազում, հենց նոր իմ կողքով մի աղջիկ անցավ վնասված դեմքով: Արդեն Շտապօգնությունը եկավ, իսկ ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածուները նետվեցին օգնելու վիրավոր երեխաներին:
Այս պահին համերգը շարունակվում է, չնայած մարդիկ խուճապի մեջ հեռանում են: Ըստ երեւույթին վիրավորները շատ են, քանի որ արդեն իսկ չորս-հինգ շտապօգնության մեքենա հեռացավ հրդեհի բռնկման օջախից:
Ըստ տեղում տարածվող խոսակցությունների` վիրավորները հիմնականում այն երիտասարդներն են, ում ձեռքերին եղել են գազով փուչիկներ, որոնք պայթել են եւ գազից այրվածքներ են պատճառել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ