Ամենուր նույն ձեռագրով ու բովանդակությամբ հանդիպումներ, քաղաքական նույն, նվազագույն թվով տեխնոլոգիաների կիրառում, ընտրազանգվածի կորցրած վստահությունը շահելու պարզունակ, սակավաթիվ մեթոդներ՝ այսպես են քաղաքագետները բնորոշում Ազգային ժողովի 2012-ի նախընտրական քարոզարշավը:
Մեկամսյա միօրինակ հանդիպումներն ու հավաքները փորձագետների գնահատմամբ ընտրողի ու ընտրվողի միջեւ համագործակցության բացակայության մասին են խոսում:
«Բոլոր քաղաքական ուժերը կիրառեցին քարոզարշավային տեխնոլոգիաների մեկ ձեւը՝ հանդիպումներ մարզերում, Երեւանի բակերում, հանրահավաքներ կամ փակ հանդիպումներ: Գովազդի տեսանկյունից նույնպես թույլ էր, քանի որ հիմնականում մի քանի թերթեր ու առցանց լրատվական կայքեր էին պարբերաբար ներկայացնում քարոզարշավը»,- ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը : Մանրամասները կարդացեք այստեղ: