Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովն ընտրել է հայտնի արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանին
Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակակիր: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:
Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում: Արարողությանը ներկա կլինեն Հանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը:
Արգենտինայի առևտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունը առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ և ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլև ամբողջ աշխարհում: Արգենտինայի առևտրի պալատը առանձնացրել է գործարարին այն բանի համար, որ վերջինս միշտ ակտիվ և ուժեղ մասնակցություն է ցուցաբերել իր ցանկացած գործունեության ընթացքում:
Կարդացեք նաև
«Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամը Առևտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ:
Բացի արգենտինացի գործարարից այս տարի ընտրվել են նաև Իբրահիմ Աբուլեյշը Եգիպտոսից, Անիլ Ագարվալը Հնդկաստանից, Վլադաս Լասասը Լիտվայից, Դավիթ Վ. Մաքլենանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրին Տանզանիայից և Լատիֆուր Ռահմանը Բանգլադեշից;
Հանձնաժողովի կողմից ընտրվելու համար չափանիշներից է այս թեկնածուների ծավալած այն գործունեությունը, որտեղ նրանք իրենց օրինակով խրախուսում են հանրային պաատասխանատվությունը և բիզնես էթիկան:
Տեղեկանք
Էդուարդո էռնեկյանը ծնվել է 1932թ դեկտեմբերի 4-ին: Նա Կորպորասիոն Ամերիկայի նախագահն է և Արգենտինայի առևտրի պալատի առաջին փոխնախագահը: Իր կարիերան սկսել է տեքստիլ արդյունաբերությունից, այնուհետև մուտք է գործել հաղորդակցության ոլորտ` ստեղծելով Արգենտինայի առաջին բազմաճյուղ մեդիա ընկերությունը: 1998թ Կորպորասիոն Ամերիկան ընդլայնում է իր համաշխարհային գործունեությունը` ներդրումներ կատարելով ծառայությունների, արտադրության և ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում: Ընկերությունը ամբողջ աշխարհում ստանձնել է 51 օդանավակայանային համալիրների կոնցեսիոն կառավարումը, որոնցից 35-ը Արգենտինայում:
Յունիտեք Ագրոն ունի 400.000 ակր մշակելի հողատարածք և շուտով կբացի 273կմ երկարությամբ ոռոգման ցանց:
Անասնաբուծական Կաբանյա Դոն Փանոս և Արգ Նատուրալ Բիֆ ագարակները համարվում են գենետիկ զարգացման և կլոնավորման ոլորտում առաջատարները Արգենտինայում, որտեղ բուծված կովի Բրանգուս ցեղատեսակը 2007թ Ազգային մեծ ցուցահանդեսում գրավեց գլխավոր մրցանակը:
Յունիտեք Բիոն ունի բիովառելիքի երկու գործարան, որոնք արտադրում են տարեկան մեկ միլիոն տոննա բիոդիզել: Ընկերությունը ձեռք է բերել Արգենտինայի հարավում բենզինի և գազի առկայության ուսումնասիրութան իրավունքը:
Էդուարդո Էռնեկյանը հանդիսանում է «Բոդեգա դել Ֆին դել Մունդո» գինեգործական ընկերության բաժնետեր:
Ներկայումս Էդուարդո Էռնեկյանը նախաձեռնել է տարածաշրջանի համար բացառիկ կարևորություն ունեցող «Ակոնկագուա» բիօվկիանոսային միջանցք» նախագծի իրականացումը, որն իրենից ներկայացնում է Անդյան լեռնաշղթայի միջով տրանսպորտային թունելի կառուցում: Այն ուղիղ կապով Արգենտինան կմիացնի Չիլիին, Ատլանտյան օվկիանոսը` Խաղաղ օվկիանոսին:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ