Կապանում այս օրերին լուրեր են շրջանառվում, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը բջջային հեռախոսներ ու ինքնաթիռի էժան տոմսեր է տրամադրում բնակիչներին: Կուսակցության Կապանի գրասենյակի ղեկավար եւ համամասնական ընտրացուցակում առաջադրված պատգամավորության թեկնածու Գարիկ Միրզոյանն «Առավոտի» հետ ունեցած զրույցում հերքեց դրանք եւ նշեց, որ վերջին 15 տարիներին «Օրինաց երկիրը» երբեւէ ընտրակաշառք չի բաժանել, չի բաժանում եւ չի էլ պատրաստվում բաժանել հետագայում: «Հստակ հանձնարարություն կա մեր կուսակցության նախագահի կողմից, որ մենք առաջնորդվելու ենք միայն օրենքով: Մենք հալալ քրտինքով ենք աշխատում, բացի դա պատգամավորին պետք է էդ կաշառքը լինի, որ տա, եթե չկա որտե՞ղից տա», – հավելում է Գարիկ Միրզոյանը եւ մեկ անգամ եւս հերքում ակտիվորեն շրջանառվող այն խոսակցությունները, որ կուսակցությանն ընտրելու կամ անդամակցելու դեպքում բջջային հեռախոսներ եւ նմանատիպ ընտրակաշառքներ են բաժանում մարզկենտրոնի բնակչությանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ