Այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում տեղի ունենալիք համերգի պատճառով, երեկ կեսօրից մայրաքաղաքի կենտրոնական հատվածի` Հանրապետության հրապարակի հարակից փողոցներն անանցանելի են: Հրապարակում տարվող աշխատանքները խոչընդոտում են հասարակական տրանսպորտի եւ ավտոմեքենաների անցուդարձը: Խցանումների մեջ հայտնված քաղաքացիները ստիպված են ժամերով սպասել, որ տրանսպորտի վարորդը հրապարակը շրջանցելու մի ելք գտնի: Միկրոավտոբուսներից մեկում մարդիկ նյարդայնացած ու վրդովված՝ միմյանց լրացնելով, երկխոսում էին. «Էդ հաղթե՞լ են, որ համերգ են տալիս, էդքան փող նրանց որտեղի՞ց»: «Ընտրություններից հետո ամեն ինչ կթանկացնեն, իրենց ծախսած գումարները կհանեն, հեչ մի մտածեք»,-պարզաբանեց մեկ այլ ուղեւոր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ