Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց կուսակցականացումը տոմսային է». Կարինե Նալչաջյան

Մայիս 04,2012 17:25

ՖՈՏՈԼՈՒՐ

Հոգեբան Կարինե  Նալչաջյանի ձեւակերպմամբ` քարոզարշավի ամբողջ ընթացքը հանգիստ, խաղաղ, առանց ցնցումների էր, ցածր տոներով, ինչի հետ կապված էլ խորհուրդ է տալիս միայն դրականը տեսնել՝ «ամեն ինչ ցիվիլ էր, առանց վիրավորանքների: Եթե նախընտրական փուլը բերեր որեւէ ցնցումների, այդ դեպքում  լավ չէր լինի: Վատ էր այն, որ լուրջ ու բովանդակալից դեբատներ, բանավեճեր չեղան, քարոզարշավն անցավ միայն հանդիպումների ձեւով, իսկ թե որ ուժին ինչքանով հաջողվեց մարդկանց հավատ ներշնչել, կերեւա ընտրություններից հետո»:

Նալչաջյանը նշում է՝  եղան փոքր ու մեծ հանրահավաքներ, շատ  խոսվեց ընտրակաշառքի մասին, ինչ որ տրագիկոմիկական երանգ ուներ այդ ամենը, բայց դրանց մեջ խորանալը ինքնանպատակ էր, որովհետեւ  չերեւաց կարեւորը: «Կաշառքը դադարեց գործոն դառնալ: Այս անգամ կսկսի գործել խղճի մտոքը»,- ասաց Նալչաջյանը՝ հավելելով, որ ինքը չի տեսնում հզոր, առաջատար ուժ, որի ետեւից կգնա հասարակության մեծ զանգվածը:

Բանախոսի ձեւակերպմամբ՝ մարդկանց տրամադրվածությունը բավականին զուսպ է, չկողմնորոշվածները շատ են. «Այս ընտրություններում ժողովուրդը մտավ ավելի շատ կուսակցականացված: Այս անգամ ավելի շատ մարդիկ  իրենց գրպաններում կուսակցական տոմսեր ունեն: Տպավորություն ունեմ, որ այդ կուսակցականացումը տոմսային է, ոչ թե գաղափարների հետեւից գնացող»:

Նալչաջյանը նշում է՝ հորիզոնի վերջում նախագահական ընտրությունները հաշվի առնելով են մարդիկ մտել այս քաղաքական պայքարի մեջ: Իսկ թեկնածուների կարգախոսների հաջողված լինել -չլինելն էլ առանձնապես նշանակություն չունի, քանի որ  դրանցով ոչինչ չորոշվեց, որովհետեւ եթե մարդիկ չեն վստահում, ասվածն իր արժեքը կորցնում է:

Կուսակցությունների մասով էլ Նալչաջյանը կարծում է, որ կան առաջատարներ: «Օրինակ,  համակրանք կա ՀՀԿ-ի նկատմամբ,  ՕԵԿ-ին կրկին հաջողվեց համակիրներ շահել, քանի որ ներկայանում էին կոռեկտ, կիրթ մարդկանց դեմքերով ու եթե ընտրարշավը չավարտվեր, նրանք կավելացնեին իրենց ձայները: ՀՅԴ-ն մնում է  նույնը, այսինքն՝ իր համակիրներով, ԲՀԿ-ն շատ սահմանազատվեց արհեստականորեն,  «Ժառանգության» հետ կապված՝ անորոշություն կա մարդկանց մոտ, ՀԱԿ-ը հիասթափությունների բերեց ժողովրդին, մարդկանց աչքերը բացվեցին, ՀԱԿ-ի  աստեղային ժամն  անցավ: «Կոմկուսն» իր առաջնորդի համակրելի կերպարի շնորհիվ ստիպում է մարդկանց համակրանքով մոտենալ իրենց, բայց, օրինակ, երիտասարդների համար նրանք գոյություն չունեն: «Դեմկուսի» պարագայում, նրանց ղեկավարը անընդհատ երեւում էր իր վերլուծություններով,  ու դա շատ լավ քայլ էր նորից ասպարեզ դուրս գալու համար»- նշեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031