Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին

Մայիս 04,2012 17:11

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում աղմկահարույց գործարար Սիլվա Համբարձումյանը չհերքեց, որ, ճիշտ է, պատգամավոր չդարձավ, այս ընտրություններին չառաջադրվեց, բայց հնարավոր է՝ մասնակցի նախագահական ընտրություններին. «Չեմ բացառում»: Մեր հարցին` ընտրազանգված ունե՞ք` նա վստահեցրեց, որ շատ մեծ է իր ընտրազանգվածը, իրեն անընդհատ զանգում են ու պահանջում մտնել քաղաքականություն. «Ես շուտով կսկսեմ իմ ընտրազանգվածի հետ շփվել, տեսնել իրենք ինչի՞ կարիք ունեն, ինչո՞վ կարող եմ օգնել: Ես, օրինակ, մի քանի կնոջ համար վճարում եմ արել, որ իրենք վիրահատվեն, չեմ էլ ճանաչում, որ գան այստեղ կանգնեն` չեմ իմանա: Զանգահարել են, որ երեխային չեն թողնում քննությանը մասնակցի վարձի համար, վճարումն արել եմ` չեմ էլ ճանաչում: Ես ուզում եմ մարդիկ հավատան, որ չհուսախաբվեն, որ իմ ընտրազանգվածն են»: Այսինքն՝ տիկին Համբարձումյանն արդեն իսկ սկսել է աշխատել իր ընտրազանգվածի հետ: Ավելին` ընտրություններից հետո գործարարը պատրաստվում է կարեւոր հայտարարություն անել ու ասել, որ պատրաստվում է դառնալ կուսակցական: Թե որ կուսակցություն` առայժմ գաղտնիքները չի բացում, բայց այն հաստատ իշխանական չի լինելու. «Մտնելու եմ ընդդիմադիր կուսակցություն, դա անելու եմ ընտրություններից հետո, որ չմտածեն, որ ես ուզում էի տվյալ կուսակցության միջոցով մտնել Ազգային ժողով: Ես գտել եմ իմ կուսակցությունը, նրա ծրագրերն ինձ ավելի հարազատ են»:

Քարոզարշավին հետեւելով` Սիլվա Համբարձումյանը եկել է այս եզրակացության. «Անգամ Սյունիքում, որտեղ Սուրեն Խաչատրյանը դպրոցների դռները փակել էր, հիվանդանոցների դռները փակել էր, բայց «Բարգավաճին» այնքան մարդ էր հավաքվել, որ ինքը զարմացել էր, չէր պատկերացնի, որ այդքան մարդ կհավաքվի ե’ւ Գորիսում, ե’ւ Սիսիանում, Ղափանում»:

Կուսակցությունների ծագրերը կարդալով` տիկին Համբարձումյանը չի հավատացել հատկապես ՕԵԿ-ին ու ՀՀԿ-ին. «Ես այդ խոստումներին չեմ հավատում, այս 5 տարում խի՞ չարեցին: ՕԵԿ-ը հինգ տարի նստած էր, թող մի լավ բան աներ, ի՞նչ արեց: Ամեն անգամ խոսում են ու ձայները ծախում, էլ ո՞վ կգնա այդ կուսակցության հետեւից: Ավելի լավ է քիչ խոստում տան, մի հատ տան, բայց մինչեւ վերջ անեն: Հավանում եմ ՀՅԴ-ի ծրագիրը, ինքը կոնկրետ ասեց` ինչ է ուզում անել, բայց ոչ ՕԵԿ-ի նման շարքեր բերեց, թող անեին` անող էին, ոչ թե ամեն անգամ ժողովրդին հիասթափեցնել»: Սիլվա Համբարձումյանն ամսի 6-ին իր քաղաքացիական պարտքը կատարելու է Ավանում: Այնտեղ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված են Ռուբեն Հայրապետյանը, Գայանե Առուստամյանը, Ստյոպա Սաֆարյանը: Գործարարը դեռ չի որոշել, թե նրանցից ում է ընտրելու, դա կասի ընտրություններից հետո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031