Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Որ ժողովուրդը հարցնում է Դաշնակցության արմատը, հո չենք ասում դաշնամուրն է» (Ձայնագրություն)

Մայիս 04,2012 17:08

Եթե ընտրություններին իշխանական լծակները չօգտագործեն շատ ուժեր՝ խորհրդարանում չեն լինի, այդ առումով ՀՀԿ-ն էլ մեծ խնդիր կունենա: Այսօր նման կարծիք հայտնել Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Ի պատասխան՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Aravot.am-ին  ասաց. «Յուրաքանչյուր կուսակցություն ունի այն, ինչ ունի, գնում է այն ուժերով, ինչ ունի, բայց դրանք իշխանական ուժեր համարել չի կարելի: Երեւի իրենք իշխանության մեջ եղել են, օգտագործել են, այդ փորձից են  ասում»:

Պարոն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ ընտրություններում  ՀՀԿ-ն ի՞նչ ուժեր է օգտագործում .«Բոլոր ուժերը , եթե նախարարը մեր կուսակցության անդամ է, պետք է գա մեզ ընտրի, եթե կուսակցության անդամ է կամ պաշտոն ունի՝ պետք է գան մեզ ընտրեն: Իշխանական լծակներ ենք համարում այն, որ գնանք մարդկանց ճնշենք»:

Գալուստ Սահակյանը պատասխանելով ՀՀԿ-ի մասին անեկդոտներ պատմողներին (հիշեցնենք, որ օրեր առաջ Վահան Հովհաննիսյանն էր անեկդոտ պատմել), ասաց, որ մի քանի րոպեում կարող է տարբեր անեկդոտներ պատմել. «Հումորի տրամաբանությունն  ու սարկազմը թողնենք մայիսի 7-ին,  բոլորի պատասխանը հերթով ու շատ մանրակրկիտ կներկայացնենք: Կարող եմ տարբեր անեկդոտային տեսարաններ սարքել, որ ժողովրդին շատ հաճելի կլինի լսել: Օրինակ՝ դաշնակցության արմատը ժողովուրդը երբ հարցնում է, հո չենք ասում դաշնամուրն է»:

VOICE083

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031