Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպաններին վրդովեցրել է, որ կրպակները նախագահի որոշմամբ են ապամոնտաժվելու (Տեսանյութ)

Մայիս 04,2012 16:51

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր մի խումբ բնապահպան ակտիվիստներ հանձնեցին իրենց նվերը՝  ՀՀ Սահմանադրությունը փաթեթավորված ծրարով:

Քաղաքապետարանում ծրարն ընդունեց անձամբ «Մեկ պատուհան» ծառայության ղեկավարը՝ ակտիվիստներից պահանջելով բացել ծրարն իր սենյակում: Ծրարը հանձնելուց հետո ակտիվիստներից Գոռ Հակոբյանը եւս մեկ անգամ հիշեցրեց իրենց պահանջները. «Պատասխանատվության կանչել ոստիկանության կողմից ուժ գործադրած մարդկանց եւ  անօրինական որոշումներ կայացնողներին, որոնք  ապօրինաբար Աբովյան փողոցում ու Մաշտցի այգում տեղադրել էին բուտիկները»: Նրա խոսքերով, քաղաքապետին Սահմանադրությունը նվիրելով,  նրան ստիպում են առաջնորդվել օրենքով ու Սահմանադրությամբ:

Թե ինչով ակտիվիստներին չի բավարարում ապամոնտաժման որոշումը, Գ. Հակոբյանն ասաց. «Ապամոնտաժման գործընթացը  չի ընթանում օրինական  կարգով, հարց է առաջանում՝ ինչո՞ւ 80 օրվա ընթացքում,  եթե քաղաքապետը կարող էր մեկ օրում որոշում ընդունել, ինչո՞ւ առաջին անգամ, երբ օրինական պահանջը ներկայացվել էր քաղաքապետին եւ այն ժամանակ նման որոշում չեղավ, այլ  թողեցին վերջին պահին, երբ գալիս է բարձրաստիճան պաշտոնյա: Այստեղ երեւում է, որ քաղաքապետարանը չի հասկանում իր լիազորությունները ու պարտականությունները, չեն  հասկանում նաեւ, որ  քաղաքապետարանը ենթարկվում է հանրությանը»:

Իրենց ակցիան ավարտելուց հետո ակտիվիստները «գեղեցիկ չէ» պաստառը փակցրին քաղաքապետարանի շենքին ու հեռացան՝ կատակելով՝ «քաղաքապետարանի շենքն էլ գեղեցիկ չէ, ապամոնտաժել»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031