Լրահոս
Օրվա լրահոսը

Հերյուրա՞նք է, թե՞ Շիրակ Թորոսյանն է անտեղյակ

Մայիս 04,2012 16:14

Aravot.am-ն Անահիտ Ջանփոլադյանի էլեկտրոնային հասցեից նամակ է ստացել, որում տեղեկացվում է, որ այսօր Ջավախքի Ախալքալակ, Բոգդանովկա, Ախալցխա և Ծալկա շրջաններից, ինչպես նաև Ջավախքի մի շարք գյուղերից մարդկանց ավտոբուսներով բերում են Հայաստան: «Նրանց հետ մեկտեղ Հայաստան են գալիս նշված շրջանների ղեկավարները: Խոսքը այն ջավախքցիների  մասին է, որոնք նաեւ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնագիր և ընդգրկված են ընտրողների ցուցակներում: Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ մարդկանց Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստան են բերում այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ՀՀԿ նախընտրական քարոզարշավին ներկա գտնվելու և մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար»,- ասված է նամակում: Ըստ նամակագրի  այս գործընթացը կազմակերպել և համակարգում է ՀՀԿ նախընտրական ցուցակի 39-րդ համարը՝ ծնունդով ջավախքցի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը: «Ըստ նախնական պայմանավորվածության այդ մարդիկ ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին պիտի շրջեն տարբեր ընտրատեղամասերով և քվեարկեն հանրապետությունից բացակայող հարյուր հազարավոր քաղաքացիների փոխարեն: Քանզի ջավախքցիներին  այդ տեղամասերում ոչ ոք չի ճանաչում: Խոսք է գնում նաև որ, այս ամենի համար ՀՀ նախագահը Շիրակ Թորոսյանին խոստացել է ընտրությունների բարեհաջող ավարտից հետո իր կուսակցապետ «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ, Երևանի նախկին փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանին կառավարությունում պաշտոն տալ»,- ասված է նամակում:

Նամակում հրապարակված տեղեկությունների առիթով Շիրակ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես տեղյակ չեմ՝ մարդ է գալիս, մարդ է գնում, ի՞նչ է անում…»: «Ծուխն առանց կրակ չի լինում»՝ Aravot.am-ի դիտարկմանը Շիրակ Թորոսյանը հակադարձեց. «Ուրեմն ինչ-որ մեկին պետք է, որ ինձ սեւացնեն: Նման բան չկա: Ջավախքահայերը հազիվ հասցնում են արտագնա աշխատանքի գնան… Ջավախքում մա՞րդ է մնացել, որ բերեն այստեղ: Դա բանսարկություն է: Բայց եթե անգամ նման բան կա՝ ես տեղյակ չեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031