Այսօր լրագրողները ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի օրերս Գալուստ Սահակյանի` Բագրատյանի կոշիկներին վերաբերող պնդումը:
«Ես միշտ լավ եմ ապրել, պրոֆեսորի աշխատավարձ եմ ստացել 25 տարեկանում` 500 ռուբլի: Էն ժամանակ, ճիշտ է, ես չէի ասի՝ առանց պպզելու սեղանի տակով վազում էր, այնուամենայնիվ, Գալուստ Սահակյանը կերազեր…Մենք մարշրուտկեքի վրա փող չենք աշխատել, մենք գլխով ենք փող աշխատել: Ես միշտ նորմալ եմ ապրել…պլյուս դրան, երաժշտությունը, որ կարողանում էի փող վաստակել երեկոները»,-ասաց պարոն Բագրատյանը հավելելով, որ ինքը Սերժ Սարգսյանին է «վատ բան» ասել եւ նա էլ թող պատասխանի, իսկ Գալուստ Սահակյանը` «գործ չունի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև