Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը բարկացե՞լ է

Մայիս 04,2012 15:26

Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում կրքերը շիկանում են: Տեղացիները պատմում են, որ ՀՀԿ-ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը հարազատ կուսակցության համար 90 տոկոս ձայն էր խոստացել, իր տեղը չի գտնում՝ Գորիսում ԲՀԿ-ի մարդաշատ հանրահավաքից հետո: Օրերս նա կրկին հավաքել է տեղական չինովնիկներին եւ խիստ բարկացել, որ «իր ասածը գետնովն են տվել» եւ ԲՀԿ-ն այդքան մարդաշատ հանրահավաք է անցկացրել իր «քթի տակ»: Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ իրեն ոչ մի պատճառաբանություն չի հետաքրքրում, եւ ինքը պետք է կատարի «90 տոկոս ՀՀԿ-ի համար» խոստումը:

Արդեն երկու օր է՝ Aravot.am-ն այս առիթով փորձում է ստանալ Սուրիկ Խաչատրյանի մեկնաբանությունները: Վերջինիս հեռախոսը կամ անհասանելի է, կամ՝ նա չի պատասխանում զանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031