Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Հասարակությունը թույլ չի տա Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ

Մայիս 04,2012 15:17

Ամփոփելով նախընտրական շրջանը, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն իրենց քարոզարշավը գնահատեց լավ, որոշ գյուղերում նույնիսկ, իր խոսքերով ասած` չեմպիոնական: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով` «Ինձ համար անսպասելի էր, որ Սյունիքն է ոտքի կանգնում. մի դեվիզ էին անընդհատ ասում` պետք է «լիսկաթափել» Սյունիքը…Մեզ հաջողվեց կրթել ժողովրդին եւ առաջ քաշել մեր ծրագրերը»:

Պարոն Բագրատյանը ներկայացրեց, թե նախընտրական հանդիպումների ժամանակ ինչի մասին է խոսել ժողովրդի հետ. «Համոզվեցինք, որ պետք է կարողանալ հրաժարվել այս իշխանություններից, այն տրադիցիաները, կամ բարոյական նորմերը, որ մտցնում են կառավարման համակարգ, դա պլենդուզից էլ ցածր է: Այդպես չի կարելի: Եթե այսպես շարունակվի, մենք կարժանանանք արտաքին ագրեսիայի, որովհետեւ նման երկիր ոչ մեկին պետք չէ: Ես այս իշխանությունները համեմատում էի սարանչայի հետ, գուցե սխալվում եմ, եթե սխալվում եմ, թող գային բանավիճեին: Բանավեճ էլ չեղավ, ասում են` մայիսի 7-ից հետո: Մայիսի 7-ին թող գնան իրենց հարեւանների կամ տատիկների հետ բանավիճեն: Ընտրությունները նրա համար են, որ բանավիճեն»:

Հարցին թե ինչու է ՀԱԿ-ը հատկապես ՀՀԿ-ին քննադատում, այլ ոչ թե ասենք` ԲՀԿ-ին, պարոն Բագրատյանն ասաց. «Մենք չենք կարող 1000 ուժի դեմ պայքարել: Տնտեսության մոնոպոլիզացիայի 95 %-ը հանրապետականների ձեռքում է: Մենք 95 %-ը թողած, հարձակվելո՞ւ ենք 3%-ի վրա»: Լրագրողների այն զարմանքին էլ` մի՞թե Ծառուկյանի բիզնեսն ընդամենը այդ 3%-ի մեջ է, Բագրատյանը եւս 2 տոկոս ավելացրեց. «Լավ` 5 %: Ես ձեզանից լավ գիտեմ Ծառուկյանի գործարաններն ու շրջանառությունը, 5%-ի էլ չի հասնում: Ֆլեշն ու Սամվել Ալեքսանյանն ավելի շատ փողեր են աշխատում ներմուծման վրա, քան Ծառուկյանը… Իհարկե, Հանրապետականը շատ կուզեր մենք բոլորին կպնեինք, որ 4 կողմից հարձակվեին մեր վրա»:

Անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, պարոն Բագրատյանն ասաց. «Նրա անձը ինձ քիչ է հետաքրքրում: Այն թերությունները, որ մենք հայտնաբերեցինք տնտեսական շինարարության մեջ, զգալիորեն նաեւ Քոչարյանով են պայմանավորված: Միանշանակ կարող եմ ասել, տնտեսական քաղաքականությունը Սերժ Սարգսյանի օրոք շատ ավելի վատն է, առանց այդ էլ Քոչարյանի օրոք եղածից: Ինչ վերաբերում է՝ նախագահական ամբիցիաներ է դրսեւորում, չեմ կարծում թե…նրանից է կախված մարտի 1-ը, նա պետք է պատասխան տա: Չեմ կարծում հայկական հասարակությունը թույլ կտա, կամ էլ շանս կտա Ռոբերտ Քոչարյանին հայտ ներկայացնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031