Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիեւ. «Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանը»

Մայիս 04,2012 14:47

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ միջազգային իրավունքի լուրջ խախտում», – երեկ Նյու Յորքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Իր երկրի` ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակին եւ կազմակերպության Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուն նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ Ալիեւը վերստին պնդել է, թե Լեռնային Ղարաբաղը բուն ադրբեջանական տարածք է, եւ Ադրբեջանի «ոտնահարված իրավունքները պետք է շուտով վերականգնվեն»։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Ալիեւը հայտարարել է նաեւ, թե ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերը չեն կատարվում Հայաստանի կողմից։

Ընդունելությանը մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Միացյալ Նահանգների հեղինակավոր քաղաքական եւ հասարակական գործիչներ։

Ադրբեջանը այս ամիս ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031