Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղեգնաձորում հաշվառված է 8184 բնակիչ, իսկ ընտրացուցակում առկա է 9 061 ընտրող

Մայիս 04,2012 14:08

Վարուժան Հոկտանյանը (աջից)՝ հաշվառված բնակչության եւ ՀՀ ոստիկանության հրապարակած ընտրացուցակների մասին:

Սա «Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը պարզել է ազգային վիճծառայության եւ ՀՀ ոստիկանության տվյալների համադրման արդյունքում:

Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղն ունի 133 բնակիչ, սակայն այս պահի դրությամբ գյուղի ընտրացուցակում 164 ընտրող կա: Նույն մարզի Ավշեն գյուղում էլ 291 բնակիչ է փաստացի բնակվում, սակայն գյուղն ունի 312 ընտրող: Լոռիի Այգեհատ գյուղում ապրում է 220 մարդ, բայց ընտրացուցակներով գյուղն ունի 230 ընտրող: Այս մարզի Ձորամուտում բնակչության թիվը 92-ով կրկին հօգուտ ընտրացուցակների է: Այլ է պատկերը Թալինում. բնակչության թվի եւ ընտրացուցակում առկա ընտրողների թվի տարբերությունը  487 մարդ է: Ընտրացուցակներում ընդգրկված է 5215 մարդ, բայց Թալինում առկա բնակչության թիվը 5702 է:

Այս ուսումնասիրությունները կատարել է «Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝ համադրելով վիճծառայության` բնակչության թվի 2011-ի ու ՀՀ ոստիկանության կայքի ընտրողների վերաբերյալ տվյալները: Երեկ կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց մի շարք այլ փաստեր՝ պետական երկու մարմինների հրապարակած տվյալներից: Այսպես. Երեւանի Նորք- Մարաշ վարչական շրջանում 11 հազար 300 բնակիչ կա հաշվառված, սակայն ընտրացուցակներում ֆիքսված է 9 հազար 625-ը, այսինքն՝ մնացած 1675-ը դեռեւս ընտրելու իրավունք չունեցող անձինք են: Ստացվում է, որ Մարաշի բնակչության 85,2 %-ը ընտրողներ են: Ապարանում էլ փաստացի հաշվառված է 6 հազար 618 բնակիչ, բայց այդ համայնքի ընտրացուցակներում առկա է 5702-ը: Այստեղ էլ բնակչության 86,6%-ը պետք է գնա ընտրության: Արարատի մարզում էլ, ըստ ընտրացուցակների, Այգեստան գյուղի բնակչության 97,1%-ն է գնալու քվեարկելու: Այստեղ 2269 բնակիչ կա, որից ընտրությանը կմասնակցի 2203-ը: Նույն մարզի Դեղձուտ գյուղում 818 բնակիչ կա: Կքվեարկի 782-ը: Ստացվում է, որ Դեղձուտի բնակչության 95,6 տոկոսն ընտրելու իրավունք ունի: Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում հաշվառված բնակիչների թիվը 161 է, ընտրացուցակներում դարանակցիները 11-ով ավել են ընդգրկված. առկա է 172 ընտրող: Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում էլ 17 մարդով է ընտրացուցակները կազմվել, այն դեպքում, երբ այս պահի դրությամբ այդ գյուղում ոչ թե 379 մարդ է հաշվառված, ինչպես վկայում են ընտրացուցակները, այլ՝ 362: Նույն մարզի Բազում գյուղի փաստացի հաշվառված 1075 բնակիչներին էլ ընտրացուցակներում ավելացել են եւս 128-ը: Այսինքն՝ 1203 ընտրող կա ցուցակով, բայց գյուղում վիճծառայությունը 1075 մարդ է հաշվել: Լոռու մարզի Աթան գյուղում վիճծառայության եւ ոստիկանության տվյալներն ընդամենը 1 մարդով են տարբերվում. գյուղն ունի 213 բնակիչ, ընտրացուցակում առկա է 214-ը: Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում հաշվառված է 3127 մարդ եւ նրանցից ընտրացուցակներում առկա է 2777-ը: Ստացվում է՝ Բալահովիտի բնակչության 88,8%-ն ընտրող է: Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում հաշվառված է 342 բնակիչ, ընտրացուցակներում հայտնվել է Արեգնադեմի 369 ընտրող: Նույն մարզի Աշոցք համայնքում 2482 բնակիչ կա, ընտրացուցակներում տեղ է գտել Աշոցքի 2218 ընտրող: Այս համայնքում ընտրությանը կմասնակցի բնակչության 89,4%-ը: Շիրակի մարզի Գտաշեն գյուղն, ըստ վիճծառայության, ունի 258 բնակիչ, բայց ընտրացուցակում գտաշենցիները 106 մարդով ավելի են գյուղում հաշվառված բնակիչների թվից: Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում էլ ընտրացուցակներում 661 ընտրող է, մինչդեռ գյուղում հաշվառված է 547 բնակիչ: Սյունիքի Տորունիք գյուղում, ըստ ընտրացուցակների, ընտրության է գնալու բնակչության 92,8%-ը, քանի որ հաշվառված 138 բնակչից 128-ը առկա է ցուցակում: Իսկ նույն մարզի Ձորաստան համայնքը համադրելով վիճծառայության եւ ոստիկանության տվյալները, հակակոռուպցիոն կենտրոնը պարզել է, որ Ձորաստանում100 տոկոսանոց ընտրություն է լինելու: Այսինքն՝ հաշվառված 61 բնակչից 61-ն էլ հայտնվել է ընտրացուցակում: Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում, համաձայն երկու պետական մարմնի տվյալների,  877 մարդ ավելի է գրանցված ընտրացուցակներում. Եղեգնաձորում հաշվառված է 8184 բնակիչ, իսկ ցուցակում առկա ընտրողների թիվը 9061 է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031